Մեկնարկել է ԶԼՄ ներկայացուցիչների համար սեմինարը

2013-11-15

Աղվերանում մեկնարկել է «Թափանցիկությունը եւ  հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարևորագույն սկզբունքներ» եռօրյա սեմինարը` կազմակերպված ԶԼՄ ներկայացուցիչների համար: Ողջունելով սեմինարի մասնակից լրագրողներին ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ գիտաժողովի  նպատակը  ԶԼՄ ներկայացուցիչներին կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայությունները, ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելն…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2013-11-14

Նոյեմբերի 21-ին, ժամը 1430-ին ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, բակալավրի կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:

Մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացում

2013-11-14

Նոյեմբերի 15-ին, ժամը 1500-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի 7) տեղի կունենա «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողություն

2013-11-14

Նոյեմբերի 15-ին, ժամը 1000-ին   ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե՝ Օրբելի եղբայրների 22, 1-ին հարկ, ԳՊԿ նիստերի դահլիճ) տեղի կունենա  «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությանը:
Վկայագրերը կհանձնեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի…

«ԱՐԵԱԼ» նախագիծն իր համարժեքը չունի ողջ տարածաշրջանում

2013-11-13

«Փաստարկ» ակումբում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի և «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովի համատեղ ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2013» մրցույթի արդյունքները եւ «ՔԵՆԴԼ» նախագծի ընթացքը եւ հեռանկարները: Կոմիտեի նախագահը խոսել է գիտության երիտասարդացմանն ուղղված…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։