ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ/ՄԱԿ/
2013-11-27
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրավիրում է մասնակցելու ՄԱԿ/Ճապոնիա երկարաժամկետ կրթաթոշակների ծրագրին: Ծրագիրը հիմնադրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից` Կյուշուի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
2013-2014 ուսումնական տարում մագիստրոսական կրթության ստանալու համար Ծրագրին կարող են դիմել առավելագույնը երկու ուսանող, իսկ դոկտորական ծրագրի համար` չորս ուսանող:
ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստ
2013-11-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրված էին մի շարք հարցեր, մասնավորապես, բուհերի կառավարման խորհուրդների վերանայում, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործարկում, նորարարական մրցակցային ծրագրերի պատշաճ իրականացում, մասնագիտությունների նոր ցանկի հիմնական
ուղղությունները, սոցիալական…
Տնօրենների հավաստագրման քննություններ
2013-11-26
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին, ժամը 930-ին «Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2013
2013-11-26
Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
•բնական գիտություններ
•տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
•ֆիզիկա
•բժշկագիտություն
•արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ, արվեստի տեսություն և…
Մեկ արծաթ և երկու բրոնզ
2013-11-25
Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմը նոյեմբերի 22-25-ը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրոպայի ուսանողական առաջնությանը: Հայաստանի թիմը մրցաշարում արձանագրել է հաջողություններ, մասնավորապես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Վահագն Աղաջանյանը /74 կգ քաշային կարգ/ արժանացել է արծաթե, իսկ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանող Հայկազ Սամվելյանը /58 կգ քաշային կարգ/ և Հայաստանի…