Նոյեմբերի 25-ին ժամը 1200-ին «Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կհայտարարվի «Beeline Scholarship» ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում շուրջ 100 ուսանողի կտրամադրվի կրթաթոշակ: Մամլո ասուլիսին մասնակցում են «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։