Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կրթական նյութերի մշակման նպատակով Ժող

2014-03-19

Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագրի աջակցությամբ նախատեսվում է էլեկտրոնային կրթական նյութերի մշակում` միջին և ավագ դպրոցների հայոց լեզու և հայագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաների համար:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կազմակերպում է ժողով-քննարկում վերոնշյալ առարկաներից էլեկտրոնային կրթական նյութերի վերաբերյալ, և հրավիրում տվյալ ոլորտում մշակումներ…

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

2014-03-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2014-2015 ուսումնական տարում Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2014Թ.

2014-03-19

Հայտարարվում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 25.03.2014թ. /ներառյալ/:

ՄՐՑՈՒՅԹ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ -2014Թ.

2014-03-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* /բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական  կուրսում/ դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին…

ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2014Թ.

2014-03-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2014-2015 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
 Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։