Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով
2014-03-31
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով:
Հիշեցնում ենք, որ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:
Հայաստան-Կուբա. գիտակրթական հարաբերությունների հեռանկար
2014-03-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության…
Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»
2014-03-31
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական…
Մարտի 31-ին ուսումնական հաստատություններում դաս չի լինի
2014-03-31
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, մարտի 31-ին պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի հրամանի, տեղի չեն ունենա:
Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2014-03-28
Ապրիլի 10-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական, մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին հարցերը: