Շնորհանդես

2014-03-13

Մարտի 14-ին, ժամը 1230-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին

2014-03-13

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Ազգային ժողովում կառավարության և պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կրթության ոլորտի մի շարք խնդիրների:
Պատասխանելով ավագ դպրոցներում ոստիկանների գործունեության անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ոստիկանների գործունեությունն ավագ դպրոցներում դրական ազդեցություն է ունենում և միտված է  դաստիարակչական…

Պարգևներ՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներին

2014-03-12

Կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Ավետիքի Պողոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:  Նախարարի հրամանով ԿՏԱԿ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և ՀՀ կրթության…

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Մանկավարժական նաÕ

2014-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-03-12

Մարտի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
 «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
 օրենքների նախագծերի մասին
ՀՀ կառավարության արձանագրային նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։