Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կրթական նյութերի մշակման նպատակով Ժող
2014-03-19
Կրթության որակ և համապատասխանություն երկրորդ ծրագրի աջակցությամբ նախատեսվում է էլեկտրոնային կրթական նյութերի մշակում` միջին և ավագ դպրոցների հայոց լեզու և հայագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաների համար:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կազմակերպում է ժողով-քննարկում վերոնշյալ առարկաներից էլեկտրոնային կրթական նյութերի վերաբերյալ, և հրավիրում տվյալ ոլորտում մշակումներ ունեցող հեղինակներին ու կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը ս/թ. մարտի 25-ից 27-ը Վրացյան 73 հասցեում և ներկայացնելու իրենց կողմից արդեն մշակված համապատասխան աշխատանքները:
Հետաքրքրված անհատներն ու կազմակերպությունները ժողովին մասնակցության համար պետք է նախապես գրանցվեն մինչև ս/թ. մարտի 21-ի ժամը 1700 հետևյալ հեռախոսահամարով` 575690, 559147, կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով` cfep@arminco.com:
Ժողով-քննարկման օրվա և ժամի վերաբերյալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հետաքրքրված մասնակիցներին լրացուցիչ կհայտնի ս/թ. մարտի 24-ին: