Ուսումնարաններում և քոլեջներում` գնահատումը 10 միավորային համակարգով

2014-04-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»: Համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի…

Նախարարը կմասնակցի Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացմանը

2014-04-03

Ապրիլի 4-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում /հասցե` Մաշտոցի 5/2/ կմասնակցի Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր  արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ:

“Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ

2014-04-03

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ: Մրցույթի նպատակն է պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել  գրքի և ընթերցանության նկատմամբ:
Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է արտահայտել իրենց գաղափարները “Respecting Differences” թեմայի շուրջ /հանդուրժողականության ամրապնդում, խտրականության և բռնության նվազեցում/ գրքի շապիկի ստեղծման միջոցով:
Մրցույթին կարող են…

ՌԴ բուհերի ընդունելության քննությունների ցանկ և ժամանակացույց

2014-04-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ԱՊՀ Երկրների արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալությունը (РОССОТРУДНИЧЕСТВО) սույն թվականի ապրիլի 1-ից 10-ը կազմակերպում են մասնագիտական քննություններ:
Բարձրագույն /բակալավր և մասնագետ/ և ասպիրանտական կրթություն ստանալու նպատակով մասնագիտական քննությունները կանցկացվեն Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (հասցե`ք.Երևան,Այգեստան…

Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար

2014-03-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի  Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների …

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։