Նորարարության և տեխնոլոգիայի 3-րդ միջազգային ցուցահանդես-2014

2014-03-25

2014 թվականի մայիսի 19-21-ը Թեհրանում կայանալու է նորարարության և տեխնոլոգիայի 3-րդ միջազգային ցուցահանդեսը (INOTEX 2014): Ցուցահանդեսին մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ http://hitech-expo.com   ինտերնետային    կայքից:

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է

2014-03-24

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր…

Նախարարը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

2014-03-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել…

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ /ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

2014-03-24

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2013 թվականին իրականացնում է փոխանակման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ուսանողները, ասպիրանտները և դասախոսները:
 Ծրագրի տևողությունը՝ 1-ից 12 ամիս է:
 Ցանկացողները պետք է գրանցվեն www.scholarships.sk կայքէջում և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Կստեղծվի ՀՊՃՀ և ԵՃՇՊՀ միավորման աշխատանքային խումբ

2014-03-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է  ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերը, ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրել են  աշխատանքների ընթացքն ու առկա խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի՝ նախարար Ա. Աշոտյանը անդրադարձել է  Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։