Նախարարը կմասնակցի Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացմանը
2014-04-03
Ապրիլի 4-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում /հասցե` Մաշտոցի 5/2/ կմասնակցի Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ: