Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

2014-04-17

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 2-ին, ժամը  1200-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար/«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»/

2014-04-17

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները,…

Առանց կրթության` չկա կարիերա. Ա. Աշոտյան

2014-04-16

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է  «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ցուցահանդեսի լավագույն գնահատականը երիտասարդների հետաքրքրությունն է, ովքեր փորձում են տեղեկանալ, գտնել իրենց համապատախան մասնագիտություն: «Ակնհայտ…

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ/ԻՍՐԱՅԵԼ/

2014-04-16

2014թ. հոկտեմբերից 2015թ. սեպտեմբերը Իսրայելում կազմակերպվում է Հանրային առողջության միջազգային մագիստրոսական մեկամյա կրթական ծրագիրը:
Ծրագիրի աշխատանքային լեզուն՝ անգլերենն է, մասնակցության համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մայիսի 10-ը: Հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոսություն ՝ 010 249916 հեռախոսահամարով կամ այցելել  https://medicine.ekmd.huji.ac.il/schools/publichealth/En/IMPH/Pages/default.aspx կայքէջ:

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-04-16

Ապրիլի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 46 արձանագրության 14-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։