Կրթության ոլորտի ներկայացուցիչները բացառում են խտրականությունը. Ստեփանակերտում շարունակվում է համաժողովը
2014-06-28
ԼՀՂ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որի ընթացքում զեկուցումներով են հանդես եկել ինչպես միջազգային փորձագետները, այնպես էլ ՀՀ և Արցախի կրթության ոլորտի պատասխանատուները: Մասնավորապես, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանն իր զեկույցում…
Ստեփանակերտում մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը
2014-06-28
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի ուղերձն էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որում, մասնավորապես, նշվում էր. «Նման…
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի բացում
2014-06-27
Հունիսի 30-ին, ժամը 1200-ին Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում (հասցե`Մոլդովականի 37Ա) տեղի կունենա Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում
2014-06-27
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին, ժամը 930ին:
Համաժողովի…
ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ
2014-06-26
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ստացել է 2014 թվականի հոկտեմբերի 17-19-ին և 2015 թվականի մարտի 27-29-ին Սոֆիայում կայանալիք «Կրթություն առանց սահմանների» կրթական ցուցահանդեսների հրավեր: Ցուցահանդեսներին կարող են մասնակցել Հայաստանի բարձրագույն և միջին ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Մանրամասն տեղեկատվություն…