«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» XIV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

2014-07-09

2014թ. սեպտեմբերի 9-14-ը ՌԴ Ռոստովի մարզում կայանալու է «Համագործակցություն» խորագրով ժողովրդական ստեղծագործության XIV միջազգային փառատոնը:
Փառատոնի վերաբերյալ տեղեկույթը տեղադրված է http://wwwfolkro.ru/ կայքէջում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել 0078632697133 հեռախոսահամարով:

ԲԻՈԷԹԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ

2014-07-09

Հայաստանը հրավիրվում է դիտորդի կարգավիճակով մասնակցելու ս.թ. սեպտեմբերի 9-10-ը Փարիզում կայանալիք բիոէթիկայի  երկու միջոցառումներին` Բիոէթիկայի միջազգային կոմիտեի 21-րդ նիստին, ինչպես նաև Բիոէթիկայի միջազգային կոմիտեի և Բիոէթիկայի միջկառավարական կոմիտեի համատեղ նիստին: Տեղեկացնում ենք, որ մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրված կողմը: Մասնակցել ցանկացող պատվիրակին/պատվիրակներին խնդրում ենք մինչև ս.թ.…

Միասնական քննությունները հատեցին եզրագիծը

2014-07-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի  և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Դիմորդները նշել են, որ քննություններն անցել…

Այց քննական կենտրոն

2014-07-07

Հուլիսի 8-ին ժամը 900-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ անցկացվում  են միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները:

Պաստառների մրցույթ

2014-07-03

Հուլիսի 4-ին, ժամը 1300-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված  «Ազգային հպարտություն» ծրագրի շրջանակում հայտարարված պաստառների մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։