«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2014-06-24
Հունիսի 30-ին, ժամը 1430-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է <<Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով>>-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
ՀՀ հանրակրթական 139 դպրոց կիրականացնի ներառական կրթություն
2014-06-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին»: Համաձայն հրամանի` լրացում է կատարվել «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» հրամանում: ՀՀ հանրակրթական 22 դպրոց ևս կիրականացնի ներառական կրթություն:
Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ
2014-06-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել է «Technology and Science dynamics» ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝ …
Այցելություն քննակենտրոն
2014-06-24
Հունիսի 25-ին, ժամը 900-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, որտեղ կմեկնարկեն ներբուհական ստեղծագործական քննությունները: