Նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում` ՀԲ-ի վարկային նոր ծրագիրը

2014-06-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրված էր մեկ հարց`

Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան

2014-06-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի  և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնականոն,…

Այցելություն քննակենտրոն

2014-06-19

Հունիսի 20-ին, ժամը 900-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոն (հասցե` Ավան, Դուրյան թաղ. 3-24), որտեղ   տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը:

ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ /UNESCO/

2014-06-18

  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի կողմից Հայաստանին առաջարկվում է մասնակցել Կոնֆուցիուսի և Սեյջոնգ թագավորի մրցանակների համար հայտարարված Գրագիտության միջազգային մրցույթներին:
Նշված մրցանակները շնորհվում են ամեն տարի այն անհատներին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ակնառու ներդրում են ունեցել գրագիտության տարածման գործում:
Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև,…

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

2014-06-18

  Վրաստանի տեխնիկական համալսարանը՝ ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Թբիլիսիում կազմակերպում է երկրորդ միջազգային տնտեսական համաժողով (IEC 2014): Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը /էլփոստ-iec@gtu.ge /:
Մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.iec.gtu.ge կայքէջը կամ կից ներկայացվող նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։