Միջազգային համաժողով
2014-11-01
Նոյեմբերի 3-ին, ժամը 945-ին Անի Պլազա հյուրանոցի /Սայաթ-Նովա, 19/ Անի սրահում Վենետիկի հանձնաժողովը և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են միջազգային համաժողով` «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով: 12 երկրներից հրավիրված փորձագետները կներկայացնեն Հայաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Ղրղզստանի և այլ երկրների փորձը, ինչպես նաև գործընթացի մարտահրավերներն ու հեռանկարները: Համաժողովին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: