Ֆրանսերեն կրթական ռեսուրսները հասանելի կլինեն

2015-03-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ֆրանսիական TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խնդիրներին, ինչպես նաև քննարկվել են Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության անդամ երկրների նախարարների՝ առաջիկայում կայանալիք  համաժողովին  վերաբերող հարցեր: 
TV5 Monde ֆրանկոֆոն հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկին նախարարին է ներկայացրել հեռուստաընկերության էլեկտրոնային կրթական ռեսուրսները, որոնք կարող են անվճար հասանելի լինել նաև հայ դպրոցականների համար: Նախարար Ա.Աշոտյանը շեշտել է, որ հայ-ֆրանսիական պատմամշակութային բարեկամությունն ու հոգևոր կապերն ամուր հիմքեր են ապահովում, որպեսզի ֆրանսերենը դառնա Հայաստանում լայն տարածում ունեցող  և ուսուցանվող օտար լեզուներից մեկը՝ միաժամանակ ընդգծելով, որ նման ռեսուրսների հասանելիության ապահովումը ևս կնպաստի  ֆրանսերենի հանրայնացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ֆրանսերենի դասավանդման ժամանակակից միջոցների և նորագույն տեխնոլոգիաներով  ուսուցիչների վերապատրաստման գործընթացին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։