Քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

2015-03-18

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի,…

Այցելություն Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջ

2015-03-17

Մարտի 18-ին, ժամը1100ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը կայցելեն Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջ /Թբիլիսյան խճուղի 3/1/:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԻՇԵԳՐԱԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ

2015-03-17

Վիշեգրադի քաղաքական ուսումնասիրությունների դպրոցը կազմակերպում է դասընթացներ Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար: Դասընթացների տևողությունը 4 օր է: Մասնակցության ճանապարհածախսը և մուտքի արտոնագրի ծախսերը հոգում է մասնակիցը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.visegradschool.org:

Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավու

2015-03-17

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է  նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը,…

Մարզական ուսանողական խաղերի բացում

2015-03-16

Մարտի 17-ին, ժամը 1700ին  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը /հասցե՝ Խանջյան 50/ տեղի կունենա ՀՀ 16-րդ ուսանողական մարզական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։