ՄՐՑՈՒՅԹ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./
2015-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով /բացառությամբ՝ բժշկություն և արվեստ/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով* 6 կրթաթոշակային տեղ /2-ական բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա/:
Ուսուցումը իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են…
ՄՐՑՈՒՅԹ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./
2015-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն», «Հնեաբանություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով /5 կրթաթոշակ/:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:…
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./
2015-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական /10 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով:
ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2015Թ./
2015-03-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով* /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է բուլղարերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են…
Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
2015-03-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Ուսուցման ազգային հիմնադրամ», «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական…