Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

2015-04-01

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է  ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ  պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  ենթակայության տակ:  Նախարարը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի  դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: 
Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց.«ԵÕ›վ Մայթ Աթոռը, ևÕ› ՀՀ ԿԳՆ-ն  այս նախագծի հետ մեծ  հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև  նոր բովանդակություն՝  ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը  և  հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման  անհրաժեշտություն:  Ա. Աշոտյանի խոսքով՝  հարցը  քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ,  ով ևս մտահոգ է խնդրով  և պատրաստ է քայլեր  ձեռնարկել՝ դպրոցն ավելի մրցունակ և արդիական  դարձնելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները  միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:
Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշումների,  ավարտական և ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։