ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

2015-04-10

Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ  Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար  Էլմար Փիխլի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը, ինչպես նաև  ոլորտում վերջին տարիներին մեկնարկած և նախանշված բարեփոխումները: Պատասխան խոսքում ավստրիական կողմը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին, որպես Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկրի կրթության նախարարի,  քարտուղարության  իրավասությունների շրջանակներում արդյունավետ աշխատանքների համարÖ‰  Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև առաջիկայում ԵՊՀ ում բիզնես դպրոց բացելու հնարավորությունը և երկու երկրների միջբուհական կապերի ակտիվացման հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։