Սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար

2015-04-29

«Դպրոց-կենտրոնների միություն»  իրավաբանական անձանց միությունն ապրիլի 30-ին, ժամը 1300-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցում (Հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պող., 64 շենք, հեռ.՝ 010-57-37-40) կազմակերպում է հանդիպում-սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար: Սեմինարը ուղղված է լինելու տարեվերջյան հաշվետվությունների կազմմանը, վերլուծությանը և ներկայացնելու է մեթոդական աշխատանքներում ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանմանն ուղղված աշխատանքների կազմակերպման  գործընթացը:                                                                                                                                              Հարցերի դեպքում կարող եք  զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ հետևյալ հետախոսհամարով` 010 553004:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։