Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտն
2015-05-11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության…
ՀՀ բուհերը մասնակցում են Վիշեգրադյան կրթական ծրագրերին
2015-05-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը: …
Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք
2015-05-11
Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը տեղեկացրել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հրավիրվել են 47 երկիր ու տարբեր միջազգային կազմակերպություններ:…
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ
2015-05-11
Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:…
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին ընդառաջ
2015-05-11
Հայաստանն անդամակցել է Բոլոնիայի գործընթացին 2005թ. Բերգենի նախարարական գագաթաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից է` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները:
…