Երևանը հաջողությամբ է ընդունել էստաֆետը Բուխարեստից

2015-05-13

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Սորին Միհայ Չիմպեանոյի հետ: Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով իր գործընկերոջը` նշել է, որ Հայաստանը երեք…

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ /ՀՈՒՆԱՍՏԱՆ/

2015-05-12

Հունաստանի կառավարությունը հայտարարում է ընդունելություն 2015-2016 ուսումնական տարում Աթենքի և Թեսալոնիկիի համալսարաններում կրթություն ստանալու նպատակով: Դիմումները և կին ներկայացվող հարցաթերթիկի լրացրած տարբերակը պետք է ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 15-ը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:

Երևանը պատրաստ է ԵԲԿՏ նախարարական գագաթաժողովին

2015-05-12

Մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպման շրջանակում: Առանձնակի կարևորելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշումը` նախարար Արմեն…

Կրթության մատչելիությունն ու դաստիարակությունը` հանդիպման օրակարգում

2015-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում մայիսի 6-11-ն անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը: 

Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտն

2015-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ  կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար  դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։