Ի գիտություն պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտն

2015-05-11

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ  կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար  դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:
Պահանջվող փաստթղթեր՝
1) դիմում-հայտ.   
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակները և  պատճենները.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
Դիմում-հայտը (հայտի ձևանմուշ) լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա  լիազորված անձի կողմից:
Փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում՝ (640 սենյակ)  2015 թվականի մայիսի 11-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 1000-1700:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։