Քննարկվել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցեր
2015-07-08
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները:
Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով: Ծրագրի փորձարկման մեկնարկը տրվելու է Սյունիքի մարզից: Այդ նպատակով միջազգային կառույցների ռեսուրս կենտրոններում կազմակերպվում են մանկավարժների վերապատրաստումներ: Այս համատեքստում նշվել է նաև, որ առանձին դեպքերում հատուկ դպրոցները կրթություն են կազմակերպում ոչ միայն առողջական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաև սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար, ինչը մտահոգիչ է:
Գործողությունների ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր: