Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաջողությունների հասաÕ

2015-08-27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում  և հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ…

Նախարար Ա. Աշոտյանը կհանդիպի ՄԿՈՒ ոլորտի տնօրենների հետ

2015-08-27

Օգոստոսի 28-ին,  ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում /Մամիկոնյանց 52/ կմասնակցի նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում

2015-08-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:  Համաձայն հրամանի`  բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի…

Ա. Աշոտյան. Կառավարությունը փորձում է անել հնարավորը՝ լավ սովորող ուսանողին օգնելու համար

2015-08-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բուհերի ռեկտորների խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ հանդիպման հիմնական առանցքը լինելու է բուհերում գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկումը` ելնելով պետական գերակայության քաղաքականությունից: Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս տարվա նորամուծությանը՝ անվճար ուսուցման համակարգ…

Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի ևս կտրամադրվեն Գյումրիի բուհերին

2015-08-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները: «ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի  պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։