ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՀՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱՈՃԻ ԵՎ ԲՈԼՈՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԸ

2015-09-08


«ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների ընդհանուր տեղեկացվածության, ուսման որակի անուղղակի գնահատականների, ուսանողների՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների իմացության, ինչպես նաև ուսանող և ՀՀ ԿԳՆ համագործակցության մասին:
Ստորև ներկայացված է…

Շնորհանդես

2015-09-07

Սեպտեմբերի 8-ին, ժամը 1100-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կներկայացվի  «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածի արդյունքները:  Շնորհանդեսին կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

151 ուսանողներ կօգտվեն ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից

2015-09-04

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը:  Ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում,  որի համաձայն անվճար ուսուցման…

Ի գիտություն կրթության ոլորտի շահառուների

2015-09-04

  Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:  Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. հեռակա և հեռավար…

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ /ՍԱԼՈՆԻԿ-ՄԱԿԵԴՈՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ/

2015-09-04

Սալոնիկի Մակեդոնիա համալսարանը իրականացնում է միջազգային հանրային կառավարման մագիստրոսական ծրագիր: Ուսումնառությունը իրականացվելու է անգլերեն լեզվով: Վարձավճարը կազմում է 3.600 եվրո: Ցանկացողները դիմումները պետք է ներկայացնեն մինչև ս.թ. սեպտեմբերի 14-ը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 00302310891507 կամ գրելով mipa@uom.gr էլ. փոստին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։