ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել
2015-09-15
Սեպտեմբերի 14-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի, կրթության ոլորտի պատասխանատուների հետ, ինչպես նաև կմասնակցի Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ…
«AGRICULTURAL EXTENSION METHODS AND TOOLS» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2015-09-11
2016 թվականի հունվարի 17-ից փետրվարի 3-ը Իսրայելում կազմակերպվելու է «Agricultural extension methods and tools» թեմայով միջազգային դասընթաց:
Դիմումների վերջնաժամկետը՝ 2015 թվականի դեկտեմբերի 5-ը:
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:
Մեր նպատակն է՝ հանրությանն ապահովել ճշգրիտ տեղեկատվությամբ. Ա. Աշոտյան
2015-09-11
Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում այսօր մեկնարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկի լուսաբանմանը նվիրված երկօրյա համաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովի նպատակն է վարկային ծրագրի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը ոչ միայն ֆինանսական,…
Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումն առաջնային նշանակության խնդիր է. Ա. Աշոտյան
2015-09-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնհարցերի ուսումնագիտական լաբորատորիայի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը,…
«INNOVATION AND ENTERPRENEURSHIP IN THE EDUCATION SYSTEM» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2015-09-11
2016 թվականի փետրվարի 7-ից 26-ը Իսրայելում կազմակերպվելու է «Innovation and enterpreneurship in the Education system» թեմայով միջազգային դասընթաց:
Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 21-ը:
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում: