ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեկնել է Բրյուսել
2015-09-15
Սեպտեմբերի 14-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի, կրթության ոլորտի պատասխանատուների հետ, ինչպես նաև կմասնակցի Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկել «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի անդամակցության և «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի հետագա ընթացքի, զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր, ինչպես նաև 2015թ. մայիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետությունում կայացած Բոլոնյան գործընթացի նախարարական գագաթաժողովի արդյունքները, հաջորդ նախագահող երկրի՝ Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտները: