Ներառականության հիմնական խնդիրը հանրային ընկալման մեջ է. Ա. Աշոտյան

2015-09-19

«Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները և գործընթացները» թեմայով ընդլայնված նիստը, որին մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միաջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ: Նիստը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար…

Առաջնային խնդիրները` նոր վարկային ծրագրի առանցքում

2015-09-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:  Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող…

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-200-Ն) նախատեսվող համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացների վերաբերյալ

2015-09-19


ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի` ներառական կրթությունը  յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

2015-09-18

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական)…

Կոլեգիայի ընդլայնված նիստ

2015-09-18

Սեպտեմբերի 19-ին, ժամը 1100-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստ, որը կվարի կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման անհրաժեշտության, առկա խնդիրների և գործընթացների վերաբերյալ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։