Արմեն Աշոտյանը մասնակցել է «ATHENA» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը
2015-09-16
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև կրթության նախարարությունների…
Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին. Աշոտյան
2015-09-15
Էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: Այս մասին, սեպտեմբերի 14-ին, հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում ԵՀ գիտության, հետազոտությունների եւ նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ հանդիպման ժամանակ: Ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշեց հայ գիտնականների եւ գիտական կենտրոնների…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2015-09-15
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Միջազգային գնահատական.Երևանում կազմակերպած նախարարական գագաթաժողովը լավագույներից էր
2015-09-15
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ: Ողջունելով հյուրերին` Ադամ Թայսոնը մեկ անգամ ևս հայտնեց իր տպավորությունները 2015թ. մայիսին Երևանում…