«Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով
2015-11-26
Նոյեմբերի 27-ին, ժամը 1000-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Րում սրահում տեղի կունենա «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» թեմայով համաժողով, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան կազմակերպությունը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Համաժողովի շրջանակում կներկայացվի ԲՀՀ Հայաստանի աջակցությամբ 2014 թվականին Կիրառական քաղաքականության կենտրոնի կողմից կրթության ոլորտում բարեվարքության և կոռուպցիայի հարցերով միջազգային փորձագետ Միհայլո Միլովանովիչի առաջնորդությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության ավարտական զեկույցը: