«Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով նկարչական մրցույթ
2016-02-19
Մրցույթի նպատակն է աշակերտներին իրազեկել և ներգրավել Կովկասի բնության պահպանման գործընթացին, բարձրացնել էկոլոգիական մշակույթի մակարդակը և խրախուսել աշակերտների նկարչական տաղանդը:
Մրցույթին կարող են մասնակցել 7-18 տարեկան աշակերտները երկու տարիքային խմբերով՝
1.7-12 տարեկան աշակերտներ;
2.13-18 տարեկան աշակերտներ:
Մրցույթի ընթացքն իրականացվում է 3 փուլով՝ հայտարարությունների տեղադրում, աշխատանքների հավաքագրում և արդյունքների ամփոփում:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 29.02.2016թ.:
Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի www.wwf.ru կայք: