ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը կհանդիպի դպրոց-կենտրոնների տնօրենների հետ

2016-03-17

Մարտի 18-ին, ժամը 1400-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (Ալեք Մանուկյան13, 4-րդ հարկ) տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության հիմնախնդիրները և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության 2016թ-ի աշխատանքային ուղղությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։