ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2016
2016-03-16
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.
Ա.Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում
Գ. Տարրական ուսուցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Ե.Դպրոցների կառավարում
Զ. Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր:
Գործող ուսուցիչների համար մասնակցության սահմանափակումներ չկան:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 04-ը:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
03 հուլիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
04 հուլիսի` ծրագրի բացում
30 հուլիսի` հյուրատանից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Այս պարագայում՝ մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-4 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 31-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է):
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում: Երկրից և աշխատավայրից բացակայության հիմնավորման համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-73-43
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am