Հետազոտությունների արդյունքները` քաղաքականության մշակման հիմքում

2016-11-29

Մեկնարկել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՚ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ: Աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին` միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախարարի խորհրդականը կարևորել է նման թեմայով աշխատաժողովների անցկացումը՚ ընդգծելով, որ այն բխում է աշխատաշուկայի և գործատուների պահանջներից, ինչպես նաև միտված է համապատասխան հմտությունների ուսումնասիրմանը: Ըստ Ա. Աղբալյանի՚ նման ուսումնասիրությունները  հնարավորություն կտան հետագայում համապատասխան մասնագիտական կրթական քաղաքականությունը մշակելու ընթացքում առաջնորդվել դրանց արդյունքներով՚ հիմնվելով հետազոտությունների  վրա: Նախարարի խորհրդականը կարևորել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք երկու թիրախային  ուղղությունները՚  զբոսաշրջություն և ՏՏ ոլորտներ՚ ընդգծելով, որ դրանք ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրում:

Նշենք, որ աշխատաժողովի նպատակն է աշխատաշուկայի և հմտությունների դինամիկայի ընկալման, վերլուծական կարողությունների ամրապնդման ու պահանջարկի փոփոխման դեպքում ապահովել հմտությունների համակարգի արդյունավետ արձագանք՝ շահակիցների ցանցերի ստեղծմանն ուղղված գործնական մոտեցման ներդրմամբ: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության 2-րդ հարթակի գործողություններին (2014-2017թթ.), որոնք նվիրված են հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը: Եվրոպական կրթական հիմնադրամն աջակցում է այդ գործողություններին, որոնք նպաստում են ԱԳ 6 երկրների միջև համագործակցությանը և ներառում են գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում հմտությունների պահանջարկի կանխատեսման և վերլուծության, ինչպես նաև համապատասխանեցման արդյունավետ մեխանիզմների և քաղաքականությունների մշակման նկատմամբ կիրառվող մոտեցումներին:

Այս համատեքստում Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացել նաև երկրի համար առանձնահատուկ գործողություններ՝ ԵԿՀ աջակցությամբ: Այս նախաձեռնությունն իրականացվում է 2016թ. և ունի 2 բաղադրիչ՝ նախնական վերլուծություն. երկու ոլորտների (զբոսաշրջություն և ՏՏ) վիճակագրական պատկերը՝ թիրախավորված աշխատաշուկային, բիզնեսին և կրթությանը վերաբերող համապատասխան տվյալներին և հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման կարողությունների զարգացում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։