Նպատակը ուսուցչի հեղինակության բարձրացումն է. Լ. Մկրտչյան
2017-06-20
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ:
Ողջունելով մասնակից ուսուցիչներին՝ նախարարն ընդգծել է նման դասընթացների կարևորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի…
Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ
2017-06-19
Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին): Բակալավրի կրթական ծրագրով…
Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավարին
2017-06-19
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Նինո Կուտատելաձեն, փորձագետ Օնի Լուսկ-Սթոուվերը, ԿԳՆ ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը:
Հանդիպման…
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքներ
2017-06-16
Այսօր տեղի է ունեցել 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունները: Ստորև ներկայացնում ենք քննության արդյունքները:
Ներառականության դռները պետք է ավելի լայն բացել. Լ. Մկրտչյան
2017-06-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին…