Նպատակը ուսուցչի հեղինակության բարձրացումն է. Լ. Մկրտչյան
2017-06-20
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ:
Ողջունելով մասնակից ուսուցիչներին՝ նախարարն ընդգծել է նման դասընթացների կարևորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձարացումը. «Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարագ, որտեղ ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան: Տարակարգի ինստիտուտի ներմուծումը հետապնդում է հենց այդ նպատակը, որպեսզի ուսուցիչը մոտիվացված լինի կատարել հետազոտական, ինչու ոչ նաև գիտական աշխատանք: Կրթական քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է, որպեսզի նա ունենա իր արժանի տեղն ու դիրքը հասարակության մեջ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ այդ նպատակով նախատեսվում են հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ: Լ. Մկրտչյանի խոսքով՝ վերապատրաստումները պետք է լծակ հանդիսանան՝ գիտելիքներն իբրև հմտություն կիրառելու համար և այստեղ նախարարությունը կարևորում է բարձրակարգ մասնագիտական ներուժը սրտացավ ներդումը կրթության ոլորտում:
Հանդիպման ավարտին սեմինարի մասնակից ուսուցիչները ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվել են «Նոր սերնդի ուսուցիչ» կրծքանշանով: