Ստեղծվել է մանկավարժական կրթություն իրականացնողների կոնսորցիում

2007-10-16

Հանրապետությունում մանկավարժական կրթություն իրականացնող 6 բուհերի միջև ստորագրվել է միջբուհական կոնսորցիում ձևավորելու մասին հուշագիրÖ‰ Հուշագրին միացած բուհերի ներկայացացուցիչներին այսօր ընդունեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն ՄկրտչյանըÖ‰
Նման միավորումները բխում են բուհական համակարգում ներկայումս իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից և նպատակ ունեն Բոլոնիայի գործընթացի զարգացումները կազմակերպել համակարգված ձևովÖ‰ Նախարարը ողջունեց կոնսորցիումի ձևավորման փաստը և նշեց, որ մանկավարժական կրթության ոլորտում երկրում առկա լուրջ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ծանրակշիռ քայլեր կատարելու անհրաժեշտությունը այլընտրանք չէր թողնում. անհրաժեշտ էր համախմբվել և միասնաբար գործի լծվելÖ‰
Ստորագրված հուշագիրն անդրադառնում է մի շարք խնդիրների՝ բուհերի ներքին աուդիտից, ուսանողների շարժունակության ապահովումից սկսած մինչև բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանների պարագայում մանկավարժ մասնագետների տեղն աշխատաշուկայում որոշելն ու նախանշելըÖ‰
Նախարարը հատուկ անդրադարձավ նաև այսօր մեր կրթական համակարգի համար այնպիսի մի ցավոտ խնդրի, ինչպիսին դպրոցների թերբեռնվածությունն է, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բազմակոմպլեկտ դասարանների ձևավորմանը և նման դասարանների հետ աշխատելու պատրաստվածություն ունեցող մանկավարժ կադրերի անհրաժեշտությանըÖ‰ Բարեփոխումների շրջանակում այս խնդիրը պետք է հատուկ ուշադրության արժանանաÖ‰  
Հուշագրի շրջանակներում բուհերը նախատեսում են անդրադառնալ նաև շարունակական կրթության, մանկավարժների վերապատրաստման և այլ հարցերիÖ‰
Ի վերջո, մշակվելիք ծրագրերը պետք է նախանշեն, թե ինչպիսին պետք է լինի մանկավարժական կրթության համակարգը մեր երկրում 2015 թվականինÖ‰ 
Նախարարի հետ հանդիպման ժամանակ բուհերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում մշակել և կրթության և գիտության նախարարություն ներկայացնել բարեփոխումների իրականացման ժամանակացույց և ստեղծել աշխատանքային խմբերÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։