Հեղինակային մանկավարժության բաց փորձաքննություն

2007-10-16

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հոկտեմբերի 18-20-ը կազմակերպում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության բաց փորձաքննությունÖ‰ Որպես փորձագետներ հրավիրում ենք կրթահամալիրով հետաքրքրվող մարդկանց՝ ԿԳ նախարարության և տեսչության, կրթության բաժինների մասնագետների, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատողների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ծնողների, ուսուցիչների, ուսումնական հաստատությունների ղեկավարների և յուրաքանչյուր ցանկացողիÖ‰
Սահմանվում է հետևյալ աշխատակարգը.
Աշխատանքի սկիզբը՝ 10.00,  ավարտը՝ 16.00Ö‰
Հավաքի ծրագիրը տեղադրված է կրթահամալիրի կայքում՝ www.mskh.am: 
Խնդրում ենք մասնակցության մասին տեղեկացնել և մանրամասների համար դիմել 73-53-30 հեռախոսահամարով, mzk-heraka@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ գալ կրթահամալիր՝ ՀԱԶ, Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25Ö‰
Գիշերակացի կարիք ունեցողներին հյուրընկալում է կրթահամալիրի հյուրատունըÖ‰
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության բաց փորձաքննության ծրագիրը
18.10.07թ. - 20.10.07թ.
 
1. Բաց դռների օրեր կրթահամալիրում, հոկտեմբերի 18- 19
 
18.10.07թ. -  կրթահամալիրի կրտսեր դպրոցն իր նախակրթարանով
 
1.       10.00 - կրտսեր դպրոց-պարտեզում ուսումնական գործի կազմակերպման մասին (Մայր դպրոց` գրադարան)
2.       10.30 – 14.30 – կրտսեր դպրոց-նախակրթարան, մեդիայի կիրառում և համակարգչային ծրագրերով ուսուցում, այդ թվում՝ օտար լեզուներ, սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպում, սովորողի զարգացումը` որպես նախասիրական ուսումնական աշխատանք, ուսուցողական նոր միջավայր, երկարացված օրվա կազմակերպում (Բ-1, Բ-4 թաղամասերի կրտսեր դպրոց-պարտեզներ, Նոր դպրոց, Գեղարվեստի վարժարան)
3.       14.30 - ընդմիջում (Գեղարվեստի վարժարան)
4.       15.00 - օրվա ամփոփում (Գեղարվեստի վարժարան)Ö‰
 
19.10.07թ. – կրթահամալիրի ավագ դպրոցը և քոլեջը
 
1.       10.00 - ուսուցման կազմակերպման մասին (Մայր դպրոց, գրադարան)
2.       10.30 – 14.30 - մեդիայի կիրառումը դասապրոցեսում, օտար լեզուների կիրառումը ուսուցման պրոցեսում, ուսուցողական նոր միջավայր, սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպում, դասավանդողի նոր աշխատակարգ (վարժարան՝ լաբորատորիաներ, գրադարան, տեսասրահ, մեդիակենտրոններ)
3.       10.30 – 14.30 - մասնագիտական ուսուցման կազմակերպում, մասնագիտական ուսուցման միջավայր, մասնագիտական ուսուցման արդյունքների ներկայացում, իրացում, դասավանդողի նոր աշխատակարգը  (արհեստագործական դպրոց, Գեղարվեստի վարժարան, քոլեջ)
4.       14.30 - ընդմիջում (Գեղարվեստի վարժարան)
5.       15.00 – սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքի արդյունքների ներկայացում (Գեղարվեստի վարժարան)Ö‰
 
2. Կլոր սեղան «Սովորող դպրոց», հոկտեմբերի 20՝ 10.00Ö‰

Կլոր սեղանի թեմաները.
1.        Սովորող աշակերտ
2.        Սովորող ուսուցիչ
3.        Սովորող ծնող
4.        Սովորող ղեկավար

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։