Լուսանկարի մրցույթ՝ աշակերտների համար

2007-10-01

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» խորագրով լուսանկարի մրցույթ, որի նպատակն է աշակերտության շրջանում խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, նպաստել համապատասխան հմտությունների ուսուցմանը եւ զարգացմանըÖ‰ Մրցույթին կարող են մասնակցել հիմնական եւ ավագ դպրոցի աշակերտներÖ‰ Նրանք պետք է լուսանկարեն իրենց ուսուցչին եւ այն ուղարկեն համապատասխան էլեկտրոնային հասցեովÖ‰…

Պարգևներ գիտնականներին

2007-09-28

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  

Նախարարը, կարևորելով պարգևատրված գիտնականների մեծ ավանդը գիտության և կրթության բնագավառում, նշեց. «Մեզ համար պահը…

Պարգևներ` ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ

2007-09-28

 Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
 
Վազգեն Շավարշի Մելիքյանին -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի    «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի…

Պարգևներ` ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ

2007-09-27

Սեպտեմբերի 28-ին, ժամը 1030–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը

2007-09-24

Սեպտեմբերի 25-ին ժամը 1400–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում է 35 մանկավարժ հանրապետության բոլոր մարզերից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։