«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-07-30
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության …
Տնօրենների խորհրդակցություն
2008-07-29
Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում այսօր տեղի ունեցավ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը հրավիրել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ողջունելով ներկաներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն ամփոփեց նախորդ ուսումնական տարվա արդյունքները` արձանագրելով այն խնդիրները, որոնք ծառացել են համակարգի առջև:
Անդրադարձ…Մամուլի ասուլիս
2008-07-29
Հուլիսի 30-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի արդյունքների վերաբերյալ: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հ. Թադևոսյանը, ՀՊՄՀ պրոֆեսոր Ջ. Գյուլամիրյանը և Մ. Շարափխանյանը /Կանադա/:
18-20 միավորները նկատելի նվազել են
2008-07-28
Կենտրոնացված քննություններն արդեն «հատել են հասարակածը», եւ անցած մեկ շաբաթվա արդյունքներն ամփոփելու նպատակով ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը՝ լրագրողների ուղեկցությամբ, այցելեց ՀԸՀ հաշվիչ կենտրոնÖ‰ Այստեղ լրագրողները ծանոթացան դիմորդների անձնական տվյալների ծածկագրման եւ ապածածկագրման համակարգինÖ‰ ՀԸՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց նաեւ քննությունների արդյունքների 2007-2008 թվականների համեմատական-վերլուծությունը՝ նույն ժամանակաշրջանումÖ‰
Եվրախորհրդի Բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերաբերյալ խորհրդաժողով
2008-07-28
Երևան –Ծաղկաձոր -“Multi Rest House” Resort, սեպտեմբերի 8-9, 2008
Բերգենի հանդիպման ժամանակ (2005թ.) Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կրթության նախարարներն ընդունեցին ԵԲԿՏ-ի որակավորումների ընդհանուր շրջանակը և պարտավորվեցին մինչև 2010թ. մշակել որակավորումների ազգային շրջանակների փոխանակման գործընթացը:
Նախարարները վերահաստատեցին 2007թ. Լոնդոնում Բոլոնիայի նախարարական հանդիպման ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները և…