«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2008-07-30

«Իրավական   ակտերի  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի   70-րդ   հոդվածին   համապատասխան`   Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը  որոշում  է.
1.  Հայաստանի    Հանրապետության  կառավարության   2006  թվականի  հունվարի  12-ի  «Նախնական  մասնագիտական  (արհեստագործական)  և  միջին  մասնագիտական   կրթության  մասնագիտությունների  ցանկերը  հաստատելու,   Հայաստանի  Հանրապետության   կառավարության  2000  թվականի   մայիսի  18-ի   N  242  որոշման  մեջ  փոփոխություն  կատարելու  և   Հայաստանի  Հանրապետության   կառավարության   մի  շարք  որոշումներ   ուժը  կորցրած  ճանաչելու  մասին»   N 73-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
 որոշման  N 1  հավելվածը շարադրել  նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 
2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից:

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության  «Հայաստանի  Հանրապետության  կառավարության   2006թ.  հունվարի  12-ի   N 73-Ն   որոշման   մեջ  փոփոխություն  կատարելու  մասին»   որոշման  նախագծի  վերաբերյալ


         ՀՀ  կառավարության   «Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2006թ.  հունվարի  12-ի  N 73-Ն  որոշման  մեջ  փոփոխություն  կատարելու  մասին»  որոշման  նախագծի  ընդունման  անհրաժեշտությունը  պայմանավորված  է ՀՀ  կառավարության  2008թ.  մարտի  27-ի  նիստի  N 12  արձանագրությամբ  հավանության  արժանացած  «Ավագ  դպրոցների  համակարգի  ստեղծման   ռազմավարական  ծրագրի»    դրույթներով: Սույն նախագծով նախատեսվում է, որ հիմնական դպրոցի շրջանավարտը կարող է ստանալ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթություն` առանց միջնակարգ կրթության: Այդ նպատակով ՀՀ  կառավարության   2006  թվականի  հունվարի  12-ի    N 73-Ն  որոշման   N 1  հավելվածի  «Նախնական  մասնագիտական  ( արհեստագործական)  կրթության   մասնագիտությունների`  ըստ  ուսուցման  հիմքի,  ձևի,  տևողության  և   որակավորումների»  ցանկում  «Առկա  ուսումնառության  տևողությունը   ( տարի)  բաժինը  լրացվում է  «Հիմնական  ընդհանուր  կրթության  հիմքով`  առանց  միջնակարգ  (լրիվ)  ընդհանուր  կրթություն  ստանալու»  սյունակով  և  ամբողջ հավելվածը շարադրվում է նոր խմբագրությամբ:          
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։