Եվրախորհրդի Բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերաբերյալ խորհրդաժողով

2008-07-28

Երևան –Ծաղկաձոր -“Multi Rest House” Resort, սեպտեմբերի 8-9, 2008
Բերգենի հանդիպման ժամանակ (2005թ.) Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կրթության նախարարներն ընդունեցին ԵԲԿՏ-ի որակավորումների ընդհանուր շրջանակը և պարտավորվեցին մինչև 2010թ. մշակել որակավորումների ազգային շրջանակների փոխանակման գործընթացը: 

Նախարարները վերահաստատեցին  2007թ. Լոնդոնում Բոլոնիայի նախարարական հանդիպման ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները և հանձնարարեցին Եվրախորհրդին համակարգել որակավորումների ազգային համակարգերի զարգացման փորձի փոխանակման գործընթացը:
Եվրախորհուրդը տարածաշրջանի շատ երկրների է խորհրդատվություն տրամադրել բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ` երկկողմ հիմունքներով: 2006թ.-ի դեկտեմբերին Ստրասբուրգում տեղի ունեցավ 2005թ. Բոլոնիայի գործընթացին միացած երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպում: 
Խորհրդաժողովի ժամանակացույցը
Խորհրդաժողովը տեղի կունենա 2008թ. սեպտեմբերի 8-9-ը:
Ձևաչափը
Խորհրդաժողովը բաղկացած կլինի երկու առանձին մասից
Առաջին օրը ուշադրություն կդարձվի որակավորումների համակարգերի զարգացման քաղաքական կողմին` որպես բարձրագույն կրթության բարեփոխումների և մինչև 2010 թվականը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնադրման էական բաղադրամաս: Նախարարների մասնակցությունը առավել կընդգծի տարածաշրջանի երկրների պարտավորվածությունը Բոլոնիայի գործընթացով սահմանված կրթական բարեփոխումների իրականացման հանդեպ:  Մասնակցությունը նաև կարևոր ներդրում կհանդիսանա 2009թ. ապրիլին  Լեովեն/Լուվեյն-Լա-Նեովում (Բելգիա) կայանալիք Բոլոնիայի գործընթացի հերթական նախարարական խորհրդաժողովի նախապատրաստման համար:
Խորհրդաժողովի երկրորդ օրը կտրամադրվի որակավորումների ազգային շրջանակներում ներգրավված պաշտոնյաների, դասախոսների, ուսանողների, շահագրգիռ այլ անձանց ելույթներին: Ծրագրի այս մասում առավել հանգամանալից կքննարկվեն որակավորումների ազգային շրջանակների զարգացման տարբեր կողմերը:
Պատվիրակությունները
Խորհրդաժողովին կմասնակցեն հետևյալ երկրները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա:
Յուրաքանչյուր պատվիրակության կազմում պետք է լինեն Նախարարը կամ բարձրագույն կրթությունը համակարգող փոխնախարարը, ինչպես նաև 2-4 այլ մասնակից, որոնք պետք է անմիջականորեն ներգրավված լինեն ազգային որակավորումների շրջանակների զարգացման գործընթացում: Երկրները կարող են նաև անդամներ ընդգրկել ակադեմիական և ուսանողական, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներից:
Եվրախորհուրդը հոգալու է ճանապարհի և ապրուստի ծախսերը հետևյալ երկրների մինչև 2 ներկայացուցչի համար` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա: Պատվիրակությունները կարող են հրավիրել լրացուցիչ պատվիրակներ սեփական միջոցների հաշվին:
Եվրախորհուրդը նամակներ կհասցեագրի նախարարներին: Նախարարներին կխնդրեն նշել իրենց պատվիրակության այն 2 անդամներին, որոնց ծախսերը հոգալու է Եվրախորհուրդը: Այնուհետև այս պատվիրակները հաստատում կստանան անմիջապես Եվրախորհրդից:
Նախարարները կմասնակցեն խորհրդաժողովին առաջին օրը և հաջորդ օրվա երկրորդ կեսին` հնարավորություն ունենալով անցկացնել երկկողմ քննարկումներ: Պատվիրակությունների մյուս անդամները կմասնակցեն խորհրդաժողովին ամբողջությամբ:
Դիտորդները
Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԵՀԱ-ն (EUA), ԲԿՀԵԱ-ն (EURASHE), ՈՒԵՄ-ն (ESU) և Եվրամիությունը կհրավիրվեն համաժողովին իբրև դիտորդներ`սեփական միջոցների հաշվին.  Եվրախորհուրդը կհոգա ԲԿՀԵԱ-ից և  ՈՒԵՄ-ից մեկական դիտորդի ծախսերը:
Աշխատանքային լեզուներ
Անգլերեն և ռուսերեն` երկու լեզուների համընթաց թարգմանությամբ:
Անցկացման վայրը
Ծաղկաձոր - “Multi Rest House” Resort
 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։