18-20 միավորները նկատելի նվազել են
2008-07-28
Կենտրոնացված քննություններն արդեն «հատել են հասարակածը», եւ անցած մեկ շաբաթվա արդյունքներն ամփոփելու նպատակով ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը՝ լրագրողների ուղեկցությամբ, այցելեց ՀԸՀ հաշվիչ կենտրոնÖ‰ Այստեղ լրագրողները ծանոթացան դիմորդների անձնական տվյալների ծածկագրման եւ ապածածկագրման համակարգինÖ‰ ՀԸՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց նաեւ քննությունների արդյունքների 2007-2008 թվականների համեմատական-վերլուծությունը՝ նույն ժամանակաշրջանումÖ‰
Գրաֆիկական պատկերները վկայում են, որ այս տարի բոլոր քննություններում արձանագրվում են առավելապես միջին միավորներ. քիչ են բարձր միավորներըÖ‰ Ընդհանրապես, գրաֆիկական կորի սահուն պատկերները ցույց են տալիս, որ բարձր ու ցածր միավորների կտրուկ շարժեր այս տարի չկանÖ‰ Իսկ սա փաստում է հանձնաժողովների հավասարակշիռ աշխատանքի ու գնահատման միասնական մոտեցման պահպանման մասինÖ‰
Ինչպես հայոց լեզու եւ գրականություն, այնպես էլ օտար լեզուների բանավոր քննություններում եւս մեծ թիվ են կազմում միջին միավորներըÖ‰ Ընդհանուր պատմության դեպքում եւս պատկերն առավել ակնառու է, եւ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի սույն առարկայից եւս դեռ 20 չի արձանագրվելÖ‰
Հայոց պատմության քննությունից, որը կանխորոշիչ քննություն է մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ֆակուլտետներում, առավելագույն միջին միավորը 14,5 է՝ նախորդ տարվա 16,5-ի փոխարենÖ‰
Այս ամենը միանշանակ վկայում է, որ առաջիկայում սպասվում է մրցութային միավորի անցողիկ շեմի նվազումÖ‰
Ներկայացվեցին համեմատական տվյալներ՝ ըստ առանձին բուհերի եւ մարզերի դիմորդների առաջադիմությանÖ‰ Համաձայն դրա՝ մարզերի դիմորդները աշխարհագրություն, պատմություն առարկաներից ավելի բարձր միավորներ են ստանում, քան մայրաքաղաքի դիմորդներըÖ‰ Սա բացատրվում է մարզերի շրջանավարտների ընթերցասիրությամբ եւ նշյալ առարկաներն ինքնուրույն յուրացնելու հնարավորությամբÖ‰ Իսկ մայրաքաղաքն աչքի է ընկնում բացառապես անգլերեն լեզվից ցուցաբերվող բարձր գիտելիքներովÖ‰ Շիրակի մարզը, որն ավանդաբար լավ ցուցանիշներ է ունեցել ֆիզիկայից, այս տարի ցածր արդյունքներ է գրանցելÖ‰
Ամենաշատ գանգատարկումներն աշխարհագրությունից են, ամենաքիչը՝ ընդհանուր պատմությունիցÖ‰ Հատկանշական է, որ ամենադժվարն ու խնդրահարույցը համարվող հայոց պատմության քննությունից նույնպես բողոքարկումները նկատելի քիչ են ՝ 2.2%Ö‰
Այսուհանդերձ, ՀԸՀ հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը եւս մեկ անգամ նշեց, որ նախնական մրցույթի մասին խոսել դեռ հնարավոր չէ, քանի որ ԳԹԿ-ից միասնական քննությունների արդյունքները կենտրոնը կունենա միայն ողջ քննաշրջանի ավարտից հետոÖ‰