Մրցանակներ լավագույններին
2008-10-06
Ուսուցչի օրվա կապակցությամբ ս/թ հոկտեմբերի 7-ին, ժամը 1100-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում /Աբովյան 2/ տեղի կունենա 2008 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի շնորհավորական ուղերձն ուսուցչի օրվա առթիվ
2008-10-06
ՍիրելիÕ› դաստիարակներ և ուսուցիչներ, ՀարգելիÕ› գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` մասնագիտական տոնի կապակցությամբÖ‰ Ուսուցչի հանդեպ հարգանքն ու ակնածանքը, ինչպես նաև կրթության և գիտելիքի ձգտումը մշտապես եղել են մեր ժողովրդի այն հատկանիշներից, որոնք ազգապահպանման գործում մեծ դերակատարում են ունեցելÖ‰ Ժամանակակից աշխարհում մեր պետականության պահպանման և զարգացման համար…
ՀԱՐՎԱՐԴԻ ՔԵՆՆԵԴԻ ԴՊՐՈՑԻ ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ
2008-09-30
ԱՄՆ–ի կառավարությանն առընթեր Հարվարդի Քեննեդի դպրոցը բարձրագույն կրթություն ունեցող անձանց առաջարկում է երկու ծրագիր: Առաջին ծրագիրը տնտեսագիտության և միջազգային զարգացումների վերլուծությունների բնագավառների հանրային կառավարումն է: Ծրագրին կարող են անդամակցել տնտեսագիտության, իրավագիտության, մաթեմատիկայի, էկոնոմետրիկայի, հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ բարձր գիտելիքներ ունեցող երիտասարդները: Ծրագրի տևողություն երկու…
2008թ. ծախսերի կատարման մասին եռամսյակային (աճողական) հաշվետվություններ
2008-09-29
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետից, համաձայն որի ՀՀ Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, խնդրում ենք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջոցով ծախսային ծրագիր կատարող բոլոր կազմակերպություններին ամփոփել և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե ներկայացնել 2008թ. ծախսերի կատարման մասին եռամսյակային (աճողական) հաշվետվությունները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը: Հաշվետվությունը կազմելիս խնդրում ենք առաջնորդվել «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների…
Ինտերնետային պաշտոնական լավագույն կայք 2008
2008-09-26
ԿԳ նախարարության ինտերնետային կայքն այսօր ճանաչվեց 2008 թվականի տեղեկատվության տրամադրման ինտերնետային պաշտոնական լավագույն կայքը և տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ խորհրդանշական ոսկե բանալի մրցանակիÖ‰ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 28-ի կապակցությամբ, մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղÖ‰ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը մրցույթի…