2008թ. ծախսերի կատարման մասին եռամսյակային (աճողական) հաշվետվություններ
2008-09-29
Ելնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետից, համաձայն որի ՀՀ Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, խնդրում ենք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջոցով ծախսային ծրագիր կատարող բոլոր կազմակերպություններին ամփոփել և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե ներկայացնել 2008թ. ծախսերի կատարման մասին եռամսյակային (աճողական) հաշվետվությունները` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:
Հաշվետվությունը կազմելիս խնդրում ենք առաջնորդվել «Բյուջեների կատարման,
ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002թ. թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի 2008թ. փետրվարի 4-ի N 80–Ն հրամանով: Հաշվետվությունները ներկայացվում են հետևյալ օրինակելի ձևերին համապատասխան.
• «Հաշվետվություն հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» (Օրինակելի ձև Հ-2)
• «Հաշվետվություն հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին» (Օրինակելի ձև Հ-4)
Պարտադիր է հաշվետվությունը ներկայացնել ամեն ծրագրի համար առանձին: