ՀԱՐՎԱՐԴԻ ՔԵՆՆԵԴԻ ԴՊՐՈՑԻ ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ
2008-09-30
ԱՄՆ–ի կառավարությանն առընթեր Հարվարդի Քեննեդի դպրոցը բարձրագույն կրթություն ունեցող անձանց առաջարկում է երկու ծրագիր:
Առաջին ծրագիրը տնտեսագիտության և միջազգային զարգացումների վերլուծությունների բնագավառների հանրային կառավարումն է: Ծրագրին կարող են անդամակցել տնտեսագիտության, իրավագիտության, մաթեմատիկայի, էկոնոմետրիկայի, հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ բարձր գիտելիքներ ունեցող երիտասարդները:
Ծրագրի տևողություն երկու տարի է: Ավարտողները ստանում են մագիստրոսի աստիճան:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2009թ. հունվարի 9-ը:
Երկրորդ ծրագիրը մեկ տարվա տևողությամբ արագացված ծրագիր է, որը պատրաստում է քաղաքական և տնտեսական խոշոր խնդիրների լուծման համար հանրային կառավարման ոլորտի ղեկավարներ: Թեկնածուները պետք է ունենան համապատասխան ոլորում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2008թ. դեկտեմբերի 5-ը: