Ինտերնետային պաշտոնական լավագույն կայք 2008

2008-09-26

ԿԳ նախարարության ինտերնետային կայքն այսօր ճանաչվեց 2008 թվականի տեղեկատվության տրամադրման  ինտերնետային պաշտոնական լավագույն կայքը և տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ խորհրդանշական ոսկե բանալի մրցանակիÖ‰ Տեղեկատվության ազատության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 28-ի կապակցությամբ, մրցանակաբաշխությունը կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղÖ‰ 
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը մրցույթի շրջանակում ավանդաբար սահմանել էր դրական գործունեության ծավալման համար ևս 4 և բացասական՝ 2 մրցանակÖ‰ Արդեն 6-րդ անգամ հանձնվող այդ մրցանակները տրվում են տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում՝ ՀԿ-ների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի որոշմամբÖ‰ Ինտերնետային կայքերի առումով սա շնորհվող թվով 3-րդ մրցանակն է, նախորդ երկու մրցանակակիրները եղել են ՀՀ Ազգային ժողովի և Գլխավոր դատախազության պաշտոնական կայքերըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։